ՈՒկրաինայում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Ժոզե Մանուել Թեյշերային մերժել են տեսակցությունը Խարկովի հիվանդանոցում գտնվող նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի հետ, ում յոթ տարվա ազատազրկման են դատապարտել Ռուսաստանի հետ գազային պայմանագրի պատճառով: ԵՄ ներկայացուցչության ղեկավարը հայտարարել է, որ արդեն 10 ամիս իրեն տարբեր պատրվակներով մերժում են: